Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են հոկտեմբերի 19-ին «նորմանդական քառյակի» ձևաչափում հանդիպման մասին, փոխանցում lenta.ru-ն: Միևնույն ժամանակ Գերմանիայի կանցլերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մերկելը Բեռլինի բանակցություններին հրավիրել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Վերջին անգամ «նորմանադական քառյակի» ձևաչափում բանակցություններ կայացել են 2015 թվականի հոկտեմբերի 2-ին Փարիզում: