Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, հայազգի պատգամավոր Կարո Փայլանը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Այդ մասին Կարո Փայլանը հայտնել է Twitter-ի իր էջում, գրում է tert.am-ը:
Պատգամավորն Էրդողանին մեղադրում է հայկական ինքնության դեմ ուղղված վիրավորանքի և ժողովրդի շրջանում ատելություն սերմանելու համար: Փայլանը, իր էջում կիսվելով Տրապիզոնում հավաքի ժամանակ Էրդողանի ելույթի տեսանյութով, նշել էր, որ ուշադիր հետևելու դեպքում նատելի է, թե ինչպես է Էրդողանը գոհ ժպտում, երբ տրապիզոնցիները վանկարկում են «Հայի վիժվածքները մեզ չեն կարող վհատեցնել»:
«Ժողովուրդը հայհոյում է հային: Բնավ չի միջամտում: Վաղը մեղադրանք եմ ներկայացնելու», - գրել էր նա Twitter-ի իր էջում: