ԻՊ-ը մտադիր է ինքնաթիռի պատանդառում իրականացնել Թուրքիայում

17:42     18 հոկտեմբերի, 2016

ԻՊ-ը ձգտում է ահաբեկչություններ իրականացնել Թուրքիայում՝ ի պատասխան Թուրքիայի զինված ուժերի ու սիրիական ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակ» զինված խմբավորման կազմակերպած «Եփրատի վահան» ռազմագործողության:

Այս մասին Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը (MİT) գրություն է ուղարկել երկրի 81 նահանգների ոստիկանության վարչություններին:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Haberler.com» լրատվական կայքին գրության մեջ նշված է եղել, որ ահաբեկչության ռիսկը հատկապես մեծ է Ստամբուլում, Գազիանթեպում (Այնթապ), Անկարայում, Անթալիայում և Իզմիրում: Այս քաղաքներում հնարավոր են դիվերսիոն գործողություններ և ինքնաթիռի պատանդառում:

Ըստ MİT-ի տվյալների` այս պահին ԻՊ-ը ուղիներ է փնտրում թուրքական ավիացիայի ոլորտ ներթափանցելու և այնտեղ ահաբեկչություն կազմակերպելու համար: ԻՊ-ի թիրախներից է նաև դեկտեմբերին շահագործման հանձնվելիք «Եվրասիա» եռահարկ թունելը Ստամբուլում:


© armedia.am