ԱՄՆ-ում Samsung Galaxy Note 7-ը դիտարկում են որպես զենք

18:27     18 հոկտեմբերի, 2016

ԱՄՆ-ի դաշնային ավիացիոն վարչությունը փաստացիորեն Samsung Galaxy Note 7-ը դիտարկում է որպես զենք և արգելում է սարքը մտցնել ինքնաթիռ, հաղորդում է The Wall Street Journal-ը։

Հաղորդվում է, որ այն անձը, ով սարքը կմտցնի ինքնաթիռ, կվճարի 180 հազար ԱՄՆ դոլար տուգանք, հնարավոր  է նաև, որ կդատապարտվի մինչև 10 տարվա ազատազրկման։

 Samsung-ը նախորդ շաբաթ հայտարարել է Galaxy Note 7-ի արտադրության դադարեցման մասին, քանի որ սարքը շատ հեշտ բռնկվում է մարտկոցների անսարքության պատճառով։


© armedia.am