Իրաքի վարչապետը՝ Էրդողանին. «Դուք Թուրքիայի քրդերին ռազմական և քաղաքական իրավունքներ տվե՞լ եք»

19:47     18 հոկտեմբերի, 2016

Բաղդադում օտարերկրյա առաքելությունների ներկայացուցիչների և դեսպանների հետ հանդիպման ժամանակ Իրաքի վարչապետ Հայդար Իբադին պատասխանել է Էրդողանի մեղադրանքներին, թե Իրաքում քրդերին ասիմիլացնելու քաղաքականություն է իրականացվում: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Demokrathaber լրատվական կայքին:

«Էրդողանն ասում է, թե Իրաքի քրդերը ձուլման են ենթարկվում: Լավ, ես էլ հարցնում եմ. իսկ դուք Թուրքիայի քրդերին ռազմական և քաղաքական իրավունքներ տվե՞լ եք», - ասել է Իբադին, խոսքն ուղղելով Էրդողանին:

Հանդիպման ընթացքում վարչապետ Իբադին անդրադարձել է նաև Թուրքիայի՝ Իրաքի հանդեպ քաղաքականությանը, նշելով, որ թուրքերի դիրքորոշումը և որոշ դեպքերում լարվածության սրումը լավատեսություն չեն ներշնչում: Նա նաև նշել է, որ նախազգուշացրել են Թուրքիային չխախտել Իրաքի ինքնիշխանությունը:


© armedia.am