Կառավարության ծրագրային դրույթներում բարեփոխումների սկզբունք կա՝ գնումների գործընթացից մինչև մաքսային-հարկային աշխատակիցների բարեփոխվելու գործընթացը: Կառավարության ծրագիրը հիմնված է նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջին երկու ծրագրային ելույթների վրա, ԱԺ-ում լրագրողներին ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
«Խոսվում է կրճատումների մասին, օրինակ, կան բազմաթիվ ԾԻԳ-եր, ՊՈԱԿ-ներ, որոնք տարիներ շարունակ ստեղծվել են եւ որեւէ գործառույթ չեն ունեցել: Դրանք պետք է օպտիմալացվեն: Այս խնդիրներին պետք է լուծում տան: Խոսվում է գնումների գործընթացի հստակեցման մասին՝ մեկ կենտրոնից: Խոսվում է որոշումներ կայացնելու ապակենտրոնացումից», - հավելել է Սահակյանը, մեջբերում է Aravot.am-ը: