Մերկելը գնահատում է Պանամայի գործողությունները

22:28     18 հոկտեմբերի, 2016

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է Պանամայի պաշտոնական անդրադարձը՝ կապված օֆշորային սկանդալային հաշիվների հետ, որոնք  Mossack Fonseca  իրավաբանական ընկերությունից արտահոսքի են ենթարկվել: Այս մասին, regnum.ru կայքի փոխանցմամբ, հաղորդում է Daily Mail-ը:

Պանամայի նախագահ Խուան Կարլոս Վալերայի հետ հանդիպումից հետո Մերկելը հայտարարել է. «Պանաման կատարել է ճիշտ քայլեր, սակայն այն պետք է ակնհայտորեն գործ ունենա անցյալի հետ, վստահություն վերականգնելու համար»:

Մերկելը աջակցում է Պանամայի այն որոշումը՝ համապատասխանել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) ֆինանսական թափանցիկության ստանդարտներին:

Երկու երկրների միջև տեղեկատվության փոխանցման վերաբերյալ բանակցությունները, որոնք մեկնարկել են հուլիսին, պետք է ավարտին հասցվեն 2017թ., ավելացրել է Մերկելը:

Հիշեցնենք, որ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը՝ ICIJ, հրապարակել է օֆշորային ընկերությունների մասին զեկույց, որով երևում են աշխարհի քաղաքական գործիչների, գործարարների, սպորտսմենների ու այլ հայտնի մարդկանց իրական դրամական միջոցները:

 Կազմակերպության պաշտոնական կայքում ներկայացված են 11,5 փաստաթուղթ, որոնք ստացել են «Պանամական փաստաթղթեր» անվանումը: Նշվում է, որ ինֆորմացիայի արտահոսքը տեղի է ունեցել Mossack Fonseca իրավաբանական ընկերությունից:


© armedia.am