Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է Պանամայի պաշտոնական անդրադարձը՝ կապված օֆշորային սկանդալային հաշիվների հետ, որոնք Mossack Fonseca իրավաբանական ընկերությունից արտահոսքի են ենթարկվել: Այս մասին, regnum.ru կայքի փոխանցմամբ, հաղորդում է Daily Mail-ը:
Պանամայի նախագահ Խուան Կարլոս Վալերայի հետ հանդիպումից հետո Մերկելը հայտարարել է. «Պանաման կատարել է ճիշտ քայլեր, սակայն այն պետք է ակնհայտորեն գործ ունենա անցյալի հետ, վստահություն վերականգնելու համար»:
Մերկելը աջակցում է Պանամայի այն որոշումը՝ համապատասխանել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) ֆինանսական թափանցիկության ստանդարտներին:
Երկու երկրների միջև տեղեկատվության փոխանցման վերաբերյալ բանակցությունները, որոնք մեկնարկել են հուլիսին, պետք է ավարտին հասցվեն 2017թ., ավելացրել է Մերկելը:
Հիշեցնենք, որ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը՝ ICIJ, հրապարակել է օֆշորային ընկերությունների մասին զեկույց, որով երևում են աշխարհի քաղաքական գործիչների, գործարարների, սպորտսմենների ու այլ հայտնի մարդկանց իրական դրամական միջոցները:
Կազմակերպության պաշտոնական կայքում ներկայացված են 11,5 փաստաթուղթ, որոնք ստացել են «Պանամական փաստաթղթեր» անվանումը: Նշվում է, որ ինֆորմացիայի արտահոսքը տեղի է ունեցել Mossack Fonseca իրավաբանական ընկերությունից: