Սաուդյան Արաբիայի իշխանությունները հոկտեմբերի 18-ին իրագործել են թագավորական ընտանիքի անդամներից արքայազն Թուրքի բեն Սաուդ Ալ Քեբիրի մահվան դատավճիռը. նա մեղադրվում էր երեք տարի առաջ Էր Ռիյադում ընկերոջ սպանության համար, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:
Հետաքննությունը պարզել է, որ արքայազնը կրակել է Էր Ռիյադի վրանային ճամբարում ծագած հավաքական բախման ժամանակ և սպանել է իր ընկերոջը՝ Ադիլ ալ-Մհեմիդին, ինչպես նաև վիրավորել է մեկ մարդու։
Արքայազնի այդ արարքը մեծ աղմուկ էր բարձրացրել թագավորությունում։ Արքայազնի հանդեպ մահվան դատավճիռը հաստատվել է Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանների կողմից, ինչից հետո այն ի կատար է ածվել։
Ընդգծվում է, որ սա առաջին դեպքն է Սաուդյան Արաբիայի պատմության մեջ, որ մահապատժի է ենթարկվում թագավորական ընտանիքի ներկայացուցիչը։