«Միսիս Ռուսաստան International-2016» թագի նվաճած գեղեցկուհիներից մեկը (խմբ. այդ տարի երկու հաղթող է ճանաչվել)՝ Նունե Կոբյացկայան, ռուսական թերթերից մեկին տված հարցազրույցում պատմել է, թե որտեղ է ծնվել և ինչու են իրեն տվել այդ անունը:
«Ես ծնվել եմ Երևանում: Մայրս ազգությամբ ռուս է, իսկ հայրս՝ հայ: Ավելի ուշ մենք տեղափոխվել ենք Հարավային Ռուսաստանի մայրաքաղաք: Մայրս, երբ ինձ տեսել է, ցանկացել է բավական օրիգինալ անուն տալ: Այդպես էլ եղել է: Նունե նշանակում է ծաղիկ»,- նշել է Կոբյացկայան:
Նա նաև հայտնել է «Միսիս Ռուսաստան International-2016» մրցույթում հաղթանակն արդեն հինգերորդն է և թերևս ամենագլխավորը: «Վստահ եմ, որ հաջողությունը և ուրախությունն ինձ կուղեկցեն ողջ տարվա ընթացքում: Մրցույթից հետո մի կողմից որոշակի հոգնածություն եմ զգում, մյուս կողմից՝ նոր ուժ եմ ստացել և ցանկանում եմ նվաճել միջազգային բարձունքներ»,- նշել է գեղեցկուհին:
Պարգևատրման արարողության ժամանակ նաև հայտնի է դարձել, որ հենց Նունե Կոբյացկայան է ներկայացնելու Ռուսաստանը ԱՄՆ-ում կայանալիք մրցույթում: