Հաջորդ շաբաթ կկայանա ՀՀ-ԵՄ բանակցությունների հերթական փուլը

11:16     19 հոկտեմբերի, 2016

Հաջորդ շաբաթ տեղի է ունենալու Հայաստանի և Եվրամիության միջև շրջանակային նոր համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը: Այդ մասին երեկ հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, հայտնում է «Արմենպրես»-ը։

«Դա լինելու է շատ կարևոր փուլ: Կարծում եմ, երկու կողմերն էլ պատրաստվում են գրանցել վճռորոշ առաջընթաց», - ասել է Սվիտալսկին:

Հիշեցնենք, որ բանակցությունների չորրորդ փուլը տեղի է ունեցել հունիսին:


© armedia.am