ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը և հանրապետական Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 19-ին Լաս Վեգասում կանցկացնեն եզարափակիչ հեռուստաբանավեճ, հաղորդում է РИА Новости-ն:
Fox News հեռուստաալիքի հարցման համաձայն՝ բանավեճից առաջ Հիլարի Քլինթոնը իր հանրապետական մրցակցին գերազանցում Է 6 տոկոսային կետով: Քլինթոնի թեկնածութունը պաշտպանել Է հարցվածների 45 տոկոսը, Թրամփի օգտին հանդես Է եկել հարցման մասնակիցների 39 տոկոսը:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին: