Օբամայի խորթ եղբայրը կաջակցի Թրամփին

12:00     19 հոկտեմբերի, 2016

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի խորթ եղբայր Մալիկը հայտարարել է, որ ներկա կգտնվի Լաս Վեգասում կայանալիք վերջին դեբատներին որպես նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հյուր, գրում է New York Post-ը։

«Ուրախ եմ, որ ներկա կլինեմ դեբատներին։ Թրամփը կարող է Ամերիկան կրկին մեծ դարձնել»,-ասել է նա պարբերականի հետ զրույցում։ Միևնույն ժամանակ Օբամայի եղբայրը քննադատել է Հիլարի Քլինթոնի՝ պետքարտուղարի պաշտոնում վարած քաղաքականությունը և նրան մեղադրել է Մերձավոր Արևելքում քաոս ստեղծելու և Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆու սպանության մեջ:


© armedia.am