Սիրիայի կառավարությունը Ղրիմը ճանաչում է որպես Ռուսաստանի անբաժանելի մաս: Այս մասին Sputnik գործակալությանը տված հարցազրույցում նշել է Սիրիայի խորհրդարանի խոսնակ Հադիա Աբբասը:
Նա հիշեցրել է, որ Ղրիմը եղել է Խորհրդային միության մաս և հանրաքվեի արդյունքում «վերադարձել է իր ակունքներին»: «Նրանք որոշել են միանալ իրենց երկրի հետ: Մենք ճանաչում ենք, որ Ղրիմը Ռուսաստանի անբաժանելի մասն է», -հայտարարել է Աբբասը:
Ղրիմը և Սևաստոպոլը Ռուսաստանին են միացել 2014 թվականի մարտին՝ թերակղզում կայացած հանրաքվեի արդյունքում: Կիևում հրաժարվում են ճանաչել այդ հանրաքվեի արդյունքները: Մոսկվան իր հերթին պնդում է, որ Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին տեղի է ունեցել միջազգային նորմերին համապատասխան: