ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հաստատել է, որ կազմակերպության շրջանակում պաշտոնյաների ռոտացիա տեղի կունենա, Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ այդ հարցը չի քննարկվել, քանի որ ներկա չի եղել նախագահներից մեկը, գրում է РИА Новости-ն:
«Փոփոխությունը պետք է տեղի ունենա, որովհետև կա գլխավոր քարտուղարի և բոլոր պաշտոնատար անձանց ռոտացիայի համակարգի ներդրման մասին նախագահների որոշումը, իսկ այն, ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց, այսինքն՝ տեղակալներին, վարչության ղեկավարներին, այն մեզ մոտ վաղուց իրականանում է և, իմիջիայլոց, շատ հաջող կերպով»,- ասել է նա « Россия 24» հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ այդ հարցի քննարկումը տեղափոխվել է՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հիվանդության պատճառով:
«Ելնելով նրանից, որ անհրաժեշտ է այդ հարցը լուծել բոլոր նախագահների մասնակցությամբ, պետությունների ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերին, և արդեն այդ ժամանակ կլինի Հավաքական անվտանգության խորհրդի բոլոր անդամների ներկայությունը, կկայացվի վերջնական որոշում»,- ասել է Բորդյուժան: