Ադրբեջանի անկախության 25-ամյակի առիթով Բաքվում ԱՄՆ դեսպանատան կողմից տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն հանձնառու է բանակցությունների ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդական իր դերին, հայտնում է APA գործակալությունը:
Համաձայն տարածած հայտարարության, ԱՄՆ-ն պատրաստ է համատեղ աշխատել խոսքի ազատության, քաղաքական կյանքին մասնակցության, օրենքի գերակայության, տնտեսական զարգացման և ահաբեկչության դեմ պայքարի աջակցության նպատակով:
Ինչպես փաստում են ադրբեջանական աղբյուրները, հետաքրքրական է այն, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի նախագահին և ժողովրդին շնորհավորանք չի հղվել ԱՄՆ նախագահի անունից: