Թուրքիայի մայրաքաղաքի Սինջանի շրջանում հայկական գերեզմանները քանդվել են գանձագողների կողմից:
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության ղեկավար խորհրդի հայ անդամ Մուրադ Մըխճընի խոսքով՝ գանձագողերը գերեզմանները բացել են ոսկի գտնելու նպատակով:
Մուրադ Մըխճըն ֆեյսբուքյան իր էջում նշել է, թե խնդրել է իր կուսակցության Սինջանի գրասենյակին, որ զբաղվի գերեզմանի պահպանման հարցով, ինչպես նաև Հայոց պատրիարքարանին առաջարկվել է գերեզմանի շուրջը ցանկապատ տեղադրել։