Բուլղարիայի կառավարությունը հավանություն է տվել Թուրքիայի հետ սահմանի երկայնքով պատի կառուցման համար շուրջ 10 միլիոն եվրո հատկացնելու առաջարկին: Նախատեսվում է, որ ժամանակավոր պատը պետք է դադարեցնի անօրինական ներգաղթյալների հոսքը:
«Կառավարությունը հավանություն է տվել թուրք-բուլղարական սահմանին ժամանակավոր արգելապատնեշ կառուցելու համար 20 միլիոն լեվ (շուրջ 10 մլն եվրո) հատկացնելուն: Միջոցները կտրամադրվեն Բուրգասի, Խասկովի և Յամբոլի շրջանների վարչությունների կողմից»,- ասված է կառավարության հաղորդագրությունում: