«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիակի մասին, հայտնում է TotalFootball-ը:
«Մխիթարյանը վնասվածք ուներ և դա բավական երկար ժամանակ տևեց: Հիմա նա այլևս վնասվածք չունի: Նա առանց սահմանափակումների մարզվում է ընդհանուր խմբի հետ: Չեմ կարող հաստատ ասել՝ արդյոք նա պատրաստ կլինի՞ վաղվա խաղին («Ֆեներբահչեի» հետ), բայց նա լավ է, և հիմա ժամանակն է, որ նա վերադառնա այն մակարդակին, որին մենք գիտենք՝ նա կարող է հասնել»,- ասել է Մոուրինիոն: