Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն: «Զրույցի ժամանակ քննարկվել է Հալեպի շուրջ տիրող իրավիճակը հումանիտար դադարի համատեքստում, ինչպես նաև Սիրիայում իրավիճակի զարգացումն ընդհանրապես», - ասել է Պեսկով։
Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ հոկտեմբերի 20-ից Հալեպում հումանիտար դադարներ կհայտարարվեն, որպեսզի զինյալներն ու խաղաղ բնակիչները կարողանան լքել քաղաքը: