Թրամփը հայտարարել է խորամանկ Պուտինի ու հիմար Քլինթոնի մասին

15:07     20 հոկտեմբերի, 2016

Լաս Վեգասում գտնվող Նևադայի համալսարանում տեղի ունեցած դեբատների ժամանակ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հանդես է եկել վիրավորական արտահայտություններով:  ԱՄՆ նախագահի թեկնածուն ասել է, որ Վլադիմիր Պուտինը միջազգային քաղաքականությունում վարվում է շատ ավելի խելացի, քան Բարաք Օբաման և Հիլարի Քլինթոնը:

«Նա (Քլինթոնը, հեղ.) չի սիրում Պուտինին, որովհետև վերջինիս նրան ամեն ինչում մատների վրա է խաղացրել: Նա դա  արել է Քլինթոնի և Օբամայի հետ բոլոր փուլերում»: Ըստ Թրամփի, դա վերաբերում է Սիրիային, հրթիռային զենքի կիրառման կրճատմանը և առհասարակ ամեն ինչին:

Միլիարդատերը վստահ է, որ ռազմավարական և հարձակվողական զենքի հետագա կրճատման և կիրառման սահմանափակումների մասին Համաձայնագիրը չեղարկեց ՌԴ, ոչ թե ԱՄՆ և որ այդ համաձայնագիրը ՌԴ-ին հնարավորություն է տալիս ռազմական գլխիկներ արտադրել, իսկ ԱՄՆ-ին՝ ոչինչ:

Թրամփի կարծիքով Մերձավոր Արևելքում ևս Պուտինը հաղթեց Քլինթոնին, քանի որ վերջինս այդտեղ միլիարդավոր դոլարներ է ծախսել, իսկ Պուտինը տարածաշրջանն ամբողջությամբ վերցրել է իր վերահսկողության ներքո:

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն նաև հերքել է իր և Պուտինի ընկերության կամ ՌԴ հետ կապի մասին լուրերը և ասել է, որ երբեք չի հանդիպել ռուս նախագահի հետ, բայց ճիշտ է համարում ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը:


© armedia.am