Արցախի ՏՏ կենտրոնում արդեն գործում է սթարթափ ընկերություն

14:28     20 հոկտեմբերի, 2016

Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում (AITC) արդեն գործում է տեղական սթարթափ ընկերություն, տեղեկացնում է Artsakh Press-ը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգազման համար Արցախի ՏՏ կենտրոնը շարունակում է կազմակերպել մի շարք դասընթացներ: Հոկտեմբերի 3-ից կենտրոնի նորաբաց «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում գործում է ինժեներական խմբակ:

«Մենք պետք է նախ հիմքեր ստեղծենք, որ երիտասարդ ընկերությունները, ամրապնդվելով Արցախում, ստեղծեն իրենց բիզնեսը: Եվ եթե մենք ցանկանում ենք տեղեկատվական ոլորտում հեղափոխություն իրագործել, այն պետք է սկսենք հենց դպրոցներից, որպեսզի փուլ առ փուլ հասնենք այն մակարդակին, որը ընդունված է»,- ասել է Արցախի ՏՏ կենտրոնի գործադիր տնօրենի խորհրդատու Հրաչյա Արզումանյանը:

«Արցախի ՏՏ կենտրոնի դիմաց տեղադրվել է ռոբոտի մետաղական արձան՝ «Սայլակով այգեպան», որը խորհրդանշում է խաղաղություն և բարություն՝ ցույց տալով մարդկանց, որ տեխնիկան պետք է ծառայեցնել մարդկության բարօրությանը»,- հավելեց լաբորատորիայի ղեկավար Ալբերտ Ծատրյանը:


© armedia.am