ՄԱԿ-ի մարդասիրական գործունեությունը համակարգող գրասենյակն աջակցում է Հալեպ քաղաքին օգնություն տրամադրելու նպատակով միջազգային մարդասիրական օգնության ավտոշարասյուն ստեղծելու Թուրքիայի առաջարկին: Այս մասին տեղեկացնում էգրասենյակի խոսնակ Ջենս Լաերկեն: Այդ առաջարկն արել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սիրիական ճգնաժամի վերաբերյալ Լոզանում կայացած ժողովի ժամանակ:
Լաերկեն նշել է, որ Սիրիայում ընթացող բախումները խոչընդոտում են ՄԱԿ-ի կողմից Հալեպին տրամադրող օգնությանը, գրում է Ermenihaber.am-ը:
Նա նաև ընդգծել է, որ իրենք ողջունում են Թուրքիայի նշյալ առաջարկը: Բայց և նկատել է տվել, որ ՄԱԿ-ը չի կարող օգնություն տրամադրել Հալեպին առանց համապատասխան անվտանգության երաշխիքների: