Քլինթոնը գաղտնի տեղեկություն է հայտնել վերջին դեբատի ժամանակ. ԶԼՄ-ներ

10:54     21 հոկտեմբերի, 2016

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը վերջին հեռուստադեբատներոմ կարող է բացահայտած լինել գաղտնի տեղեկություն կապված միջուկային զենքի կիրառման գործընթացի հետ, հայտնում է Fox News հեռուստաալիքը։

Միջուկային զենքը կառավարելու թեկնածուների պիտանելության մասին քննարկումների ժամանակ Քլինթոնն ասել է, որ միջուկային զենքի կիրառման մասին հրաման տալու պահից մինչ փաստացի արձակումը 4 րոպե է տևում։

Անվտանգության հարցերով մասնագետները նշում են, որ նման դետալային տեղեկատվությունը համարվում է գաղտնի, և դրա հրապարակումը կարող է գնահատվել, որպես անվտանգության նորմերի խախտում:


© armedia.am