ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը վերջին հեռուստադեբատներոմ կարող է բացահայտած լինել գաղտնի տեղեկություն կապված միջուկային զենքի կիրառման գործընթացի հետ, հայտնում է Fox News հեռուստաալիքը։
Միջուկային զենքը կառավարելու թեկնածուների պիտանելության մասին քննարկումների ժամանակ Քլինթոնն ասել է, որ միջուկային զենքի կիրառման մասին հրաման տալու պահից մինչ փաստացի արձակումը 4 րոպե է տևում։
Անվտանգության հարցերով մասնագետները նշում են, որ նման դետալային տեղեկատվությունը համարվում է գաղտնի, և դրա հրապարակումը կարող է գնահատվել, որպես անվտանգության նորմերի խախտում: