Սիրիացի զինվորականները հայտարարել են, որ կործանելու են Թուրքիայի մարտական ինքնաթիռները, եթե դրանք մուտք գործեն Սիրիայի օդային տիրույթ։ Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ Սիրիայի ՊՆ-ի հայտարարությանը հղումով։
«Սիրիայի օդային տիրույթը խախտելու թուրքական մարտական ինքնաթիռների ցանկացած փորձ պատասխան կստանա, և դրանք հնարավոր բոլոր միջոցներով կխոցվեն», - ասվում է Սիրիայի ՊՆ հայտարարությունում: