Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը զգուշացրել է Մեր Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, որ ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու հարցում Բրյուսելը «կոշտ» դիրքորոշում կորդեգրի, հայտնում է gazeta.ru-ն:
«Եթե միսիս Թերեզա Մեյը «կոշտ» Brexit է ցանկանում, ապա բանակցությունները ևս կոշտ կլինեն», - հայտարարել է Օլանդը:
Նշենք, որ Լոնդոնը, ԵՄ կազմից դուրս գալու պաշտոնական գործընթաց չսկսելով, ԵՄ իր գործընկերներին անորոշության մեջ է պահում: Հայտնի է, որ Բրիտանիայի վարչապետը դա չի պատրաստվում անել մինչև 2017 թվականի մարտ: