Դեկտեմբերից կիրականացվեն Երևան-Վորոնեժ կանոնավոր չվերթներ

15:56     21 հոկտեմբերի, 2016

Armenia ավիաընկերությունը մտադիր է դեկտեմբերի 16-ից Վորոնեժից Երևան չվերթներ իրականացնել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վորոնեժի օդանավակայանի մամուլի ծառայությունը:

Չվերթներն իրականացվելու են Boeing 737-500 ինքնաթիռներով շաբաթը երկու անգամ: Ճանապարհը կկազմի 2 ժամ 10 րոպե: Նշված ուղղությամբ տոմսերի վաճառքն արդեն սկսվել է: Մեկ ուղղությամբ թռիչքի արժեքն առանց ուղեբեռի սկսվում է 49 եվրոյից:

«Armenia ավիաընկերությունը ցանկանում էր Վորոնեժ-Երևան կանոնավոր չվերթները գործարկել հոկտեմբերին: Սակայն փաստաթղթերը համաձայնեցնելու համար փոխադրողին ավելի շատ ժամանակ է պահանջվել, քան ենթադրվում էր»,- ասվում է օդանավակայանի հաղորդագրությունում:

 

 


© armedia.am