Երեք հազարից ավելի ոստիկան Ֆրանսիայում դուրս է եկել փողոց` բողոքի ցույցի

10:56     22 հոկտեմբերի, 2016

Մեծ թվով ոստիկաններ հոկտեմբերի 21-ին Ֆրանսիայի ոստիկանության կենտրոնական վարչության շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով բավականաչափ տեխնիկա տրամադրել իրենց սեփական պաշտպանության համար, հաղորդում է «РИА Новости»-ին։

Ոստիկանների կողմից նման ակցիաներ անցկացվել են նաև Կալում, Տուլուզում, Լիոնում, Նիսում ու այլ քաղաքներում։ Ընդհանուր առմամբ բողոքի ակցիաներին մասնակցել է երեք հազարից ավելի ոստիկան։

Համաձայն նույն աղբյուրի`Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ կհանդիպի բողոքող ոստիկաններին և կլսի նրանց դժգոհությունները։

Նա Բրյուսելում  Եվրոպական խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է այդ խնդրին ու խոստացել մյուս շաբաթվա սկզբին կազմակերպել հանդիպում իրավապահ մարմնի ներկայացուցիչների հետ` քննարկելու խնդիրը։


© armedia.am