Հետախուզական ծառայություն. ԻՊ-ը մահապատժի է ենթարկել 284 մարդու`այդ թվում նաև երեխաների

12:11     22 հոկտեմբերի, 2016

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Իրաքի Մոսուլ քաղաքի հարավային ծայրամասում մահապատժի են ենթարկել 284 մարդու, հայտնում է  CNN-ը` հղում կատարելով Իրաքի հետախուզությունում ունեցած աղբյուրներին:

Գրոհայինները տղամարդկանց և երեխաներին օգտագործել են որպես կենդանի վահան իրաքյան բանակի և կողմնակիցների հարձակումների ժամանակ:

Մահապատիժները տեղի են ունեցել հոկտեմբերի 20-ին և 21-ին, այնուհետ մարմինները բուլդուզերներով հավաքել և  «լցրել» են եղբայրական գերեզմանոց, որը գտնվում է քաղաքի հյուսիսում քանդած գյուղատնտեսաան քոլեջի տեղում:

Հեռուստաալիքն այս ինֆորմացիան պաշտոնական հաստատող տեղեկատվություն չունի:


© armedia.am