Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մարզման է ժամանել Lamborghini Aventador Coupe ավտոմեքենայով, որի արժեքն է 260 հազար ֆունտ ստերլինգ,- տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները:
Նշենք, որ Մխիթարյանն արդեն բուժվել է վնասվածքից, սակայն առայժմ չի հայտնվել թիմի հայտացուցակում: