Շվեդական Բուրլենգե քաղաքում առաջին հատուկ գերեզմանոցն է բացվել՝ նախատեսված անհավատների համար:
Գաղափարի հեղինակը դասախոս Ջոզեֆ Էրդեմն է, ում համոզմամբ՝ յուրաքանչյուր ոք անձամբ պետք է որոշի, թե ինչ տեսք է ունենալու իր ապագա շիրմաքարը:
Տղամարդը դիմել է Շվեդիայում ամենախոշոր քրիստոնեական եկեղեցու ներկայացուցիչներին, որոնք հավանություն են տվել առաջարկին:
Նոր գերեզմանոցներում տեղադրվելիք շիրմաքարերը չեն պարունակի կրոնական որևէ էլեմենտ: