Մոսկվայի բնակարաններից մեկու ՀՀ 2 քաղաքացու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքներով

09:47     24 հոկտեմբերի, 2016

ՌԴ Նոր Մոսկվայի շրջանում գտնվող վարձակալված բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի երկու քաղաքացու դի՝ հրազենային վնասվածքներով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:

«Նոր Մոսկվայի վարձակալված բնակարաններից մեկում Հայաստանի երկու քաղաքացիներ են հայտնաբերվել` հրազենային վնասվածքներով», - հայտնել է գործակալության զրուցակիցը:

Հաղորդվում է, որ դեպքի վայրում աշխատում են քննիչները, հարցաքննում են հարևաններին և ականատեսներին և փորձում են վերականգնել տեղի ունեցածի պատկերը: Հարուցվել է քրեական գործ:


© armedia.am