ՌԴ Նոր Մոսկվայի շրջանում գտնվող վարձակալված բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի երկու քաղաքացու դի՝ հրազենային վնասվածքներով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:
«Նոր Մոսկվայի վարձակալված բնակարաններից մեկում Հայաստանի երկու քաղաքացիներ են հայտնաբերվել` հրազենային վնասվածքներով», - հայտնել է գործակալության զրուցակիցը:
Հաղորդվում է, որ դեպքի վայրում աշխատում են քննիչները, հարցաքննում են հարևաններին և ականատեսներին և փորձում են վերականգնել տեղի ունեցածի պատկերը: Հարուցվել է քրեական գործ: