Էրդողան. «Ինձ անհրաժեշտ է իմ թանկագին ընկեր Պուտինի աջակցությունը»

10:57     24 հոկտեմբերի, 2016

Ռուսաստանի հետ համագործակցության համար Թուրքիան պատրաստ է ձեռնարկել ցանկացած քայլ: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել է «Россия-1» հեռուստաալիքի «Իշխանության բանաձև» հաղորդմանը տված հարցազրույցում:

«Ինձ անհրաժեշտ է իմ թանգակին ընկեր Վլադիմիր Պուտինի աջակցությունը Մերձավոր Արևելքում ճգնաժամի և ահաբեկչության դեմ պայքարի համար», - ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Ռուսաստանի հետ Թուրքիան գտնվում է ձայնի հեռավարություն վրա և բավարար է ուղղակի դիմել միմյանց:


© armedia.am