Ռուսաստանի հետ համագործակցության համար Թուրքիան պատրաստ է ձեռնարկել ցանկացած քայլ: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել է «Россия-1» հեռուստաալիքի «Իշխանության բանաձև» հաղորդմանը տված հարցազրույցում:
«Ինձ անհրաժեշտ է իմ թանգակին ընկեր Վլադիմիր Պուտինի աջակցությունը Մերձավոր Արևելքում ճգնաժամի և ահաբեկչության դեմ պայքարի համար», - ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Ռուսաստանի հետ Թուրքիան գտնվում է ձայնի հեռավարություն վրա և բավարար է ուղղակի դիմել միմյանց: