Վենեսուելայի խորհրդարանը հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնանկության գործընթացը սկսելու մտադրության մասին, հայտնում է gazeta.ru-ն՝ տեղական լրատվամիջոցներին հղումով:
Արտահերթ նիստի շրջանակում ընդունված փաստաթղթի համաձայն՝ խորհրդարանը գործադիր իշխանությանը մեղադրել է սահմանադրական կարգի խախտման և պետական հեղաշրջման փորձի իրականացման մեջ:
Բացի այդ, վենեսուելացի խորհրդարանականները պատրաստվում են դիմել Միջազգային քրեական դատարան՝ Մադուրոյի հրաժարականի հարցով հանրաքվեի կազմակերպման գործընթացի դադարեցման փաստի առնչությամբ: