Առաքելությունը, որն ստեղծվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ տարի անց, վստահված է պատմաբան, Ազգային կրթության ընդհանուր քննիչ Վենսան Տիվքլերին: Այն գլխավորելու է 12 տարբեր երկրների քաղաքացիներից բաղկացած 46 հոգանոց խումբը:
Առաքելության անդամները պատմության, հասարակագիտության, մարդաբանության հետազոտողներ, երկրորդական կամ բարձրագույն վարժարանների դաստիարակ-դասախոսներ, իրավաբաններ, լրագրողներ կամ հոգեվերլուծաբաններ են:
Նորաստեղծ խումբը կպատրաստի ցեղասպանությունների և զանգվածային ոճիրների մասին մի տեղեկագիր, որպեսզի դյուրացվի դրանց ըմբռնումը և ուղենշվեն կանխարգելման նոր ձևեր: Առաքելությունն իր եզրակացությունները պետք է հանձնի մեկ տարվա ընթացքում: