Ռուսաստանի իշխանությունների տրամադրած տեղեկատվությամբ՝ հայտնի է հոկտեմբերի 23-ին Մոսկվայում սպանված ՀՀ քաղաքացիների ինքնությունը: Առկա է գործով կասկածյալ, ով ներկայում գտնվում է հետախուզման մեջ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Մոսկվայում ՀՀ դեսպանությունը հետևում է քննության ընթացքին և կապի մեջ է իրավապահ մարմինների հետ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիրգրան Բալայանը։
Նշվում է, որ Նոր Մոսկվայի տարածքում սպանված հայերն են 43-ամյա Էդուարդ Նշանյանն ու 46-ամյա Արմեն Իսրայելյանը: Քննությունը շարունակվում է: