Պակիստանում ոստիկանական ակադեմիայի վրա հարձակման հետևանքով զոհվել է 59 մարդ

09:53     25 հոկտեմբերի, 2016

Պակիստանի Քվետա քաղաքի ոստիկանական ակադեմիայի վրա իրականացված զինված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 59 մարդ, հայտնում է РИА Новости-ն:

Բելուջիստան նահանգի ներքին գործերի նախարարության ղեկավար Սարֆրազ Բուգթին տեղեկացրել է հակաահաբեկչական գործողության ավարտի մասին այն բանից հետո, երբ 3 ահաբեկիչներն ոչնչացվել են: Պաշտոնյան նաև հավելել է, որ գրոհայինների մոտ մահապարտի գոտիներ են եղել:

Ամենայն հավանականությամբ հարձակման հետ առնչություն կարող է ունենալ «Թալիբանի» հետ կապ ունեցող «Լաշքար-է Ջանգվի» խմբավորումը:

 


© armedia.am