Պակիստանի Քվետա քաղաքի ոստիկանական ակադեմիայի վրա իրականացված զինված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 59 մարդ, հայտնում է РИА Новости-ն:
Բելուջիստան նահանգի ներքին գործերի նախարարության ղեկավար Սարֆրազ Բուգթին տեղեկացրել է հակաահաբեկչական գործողության ավարտի մասին այն բանից հետո, երբ 3 ահաբեկիչներն ոչնչացվել են: Պաշտոնյան նաև հավելել է, որ գրոհայինների մոտ մահապարտի գոտիներ են եղել:
Ամենայն հավանականությամբ հարձակման հետ առնչություն կարող է ունենալ «Թալիբանի» հետ կապ ունեցող «Լաշքար-է Ջանգվի» խմբավորումը: