Թուրքիայի հանգստավայրային Անթալիա քաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել Առևտրաարդյունաբերական պալատի շենքի մոտ: Այս մասին հայտնում է թուրքական Milliyet թերթը:
Պայթյունի արդյունքում տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան, դեպքի վայր շտապօգնության մեքենաներ են ժամանել: