Իրաքցի ուժայինները Մոսուլում ԻՊ-ից 800 ք/կմ տարածք են ազատագրել. Պենտագոն

10:45     25 հոկտեմբերի, 2016

Իրաքի անվտանգության ուժերը Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից ի վեր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից հետ են վերցրել մոտ 800ք/կմ տարածք, հայտնում է РИА Новости-ն Պենտագոնին հղումով:

Ըստ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության գնահատականի` գործողությունն ունեցել է լավ մեկնարկ ու առաջ է ընթանում ավելի վաղ մշակված ծրագրի համաձայն:

Հոկտեմբերի 17-ին Իրաքի կառավարական բանակը քրդական զորամիավորումների ու ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությամբ սկսել է Մոսուլի ազատագրման գործողությունը: Քաղաքը ԻՊ վերահսկողության տակ է 2014 թվականից:


© armedia.am