Հոլիվուդի «Փառքի ծառուղում» կհայտնվի աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը կրող աստղը, հայտնում է Asbarez.com-ը:
Աստղի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին։
Ազնավուրի անվան աստղը կտեղադրվի «Pantages» թատերասարհի դիմաց, որտեղ հոկտեմբերի 28-ին նախատեսված է 92-ամյա երգչի համերգը։