Թուրքիայում բնակվող հայ կոմպոզիտոր Ջերրի Խրիմյանը քայլերգ է գրել` նվիրված Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի տապալմանը:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «F5haber.com» լրատվական կայքին՝ Խրիմյանի գրած քայլերգը Ստամբուլում ապրող քրիստոնիայի հայացքն է՝ հուլիսի 15-ի գիշերը տեղի ունեցածին: Երգահանը պատմել է, որ քայլերգի բառերը սկսել է գրել հենց այդ գիշեր՝ դեպքի վայրից տուն վերադառնալուց հետո: Նրա խոսքով՝ ինքն ականատես է եղել զինվորականների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող դաժանություններին:
Խրիմյանը ցանկություն է հայտնել, որ իր ստեղծագործությունը հնչեցնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ որևէ պետական միջոցառման ժամանակ: