Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի հիմնադրման 71-ամյակին նվիրված իր շնորհավորական ուղերձում կոչ է արել ՄԱԿ-ի կենտրոնակայանը տեղափոխել Ստամբուլ, հաղորդում է TRT-ն:
Էրդողանը նշել է, որ վերջին տարիներին Թուրքիան շարունակաբար ավելացնում է ներդրումների ծավալները ՄԱԿ-ի բյուջե և մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի Ստամբուլը, որը գտնվում է աշխարհի խաչմերուկում դառնա Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնը: Ըստ Էրդողանի՝ Ստամբուլն իր հնագույն պատմությամբ, հարուստ մշակութային ժառանգությամբ, ռազմավարական դիրքով և գեղեցիկ տեսարաններով, դառնալով կենտրոնակայան մեծ ներդրում կունենա ՄԱԿ-ի առաքելությանն ու նպատակներին: