Թուրքիայի Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի փաստաբաններն իրենց պաշտպանյալին տեսնելու հարցով ևս մեկ անգամ դիմել են Բուրսայի հանրապետական դատախազություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Ակնկալվում է, որ ներկայացված դիմումին դատարանը կպատասխանի հոկտեմբերի 25-ի երեկոյան:
Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո Երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառաբանությամբ մերժվել է Օջալանի հետ հանդիպելու 49 դիմում: