Հոկտեմբերի 24-ին Թուրքիայի ռազմաարդյունաբերական ոլորտի համակարգող Իսմայիլ Դեմիրը Կիևում հանդիպել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախագահ Ալեքսանդր Տուրչինովի և ուկրաինացի այլ պաշտոնյաների հետ:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Ahaber» լրատվական կայքին հանդիպաման ընթացքում քննարկվել են երկրների միջև ռազմական համագործակցության նախագծերի իրագործման հնարավորությունները՝ մասնավորապես երկու երկրների կողմից զրահապատ մեքենաների, հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և ռազմական մեքենաների համատեղ արտադրության հարցերը:
Հանդիպման ներկա է գտնվել նաև Ուկրաինայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Յոնեթ Ջան Թեզելը: