Սիրիայում կոալիցիայի ավիահարվածներից մոտ 300 խաղաղ բնակիչ է զոհվել. Amnesty

10:13     26 հոկտեմբերի, 2016

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Սիրիայում երկու տարում զոհվել է մոտ 300 խաղաղ բնակիչ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Այս մասին հայտնել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։

Կազմակերպությունը, վերլուծության ենթարկելով սիրիացի իրավապաշտպաններից և տեղական մոնիթորինգային խմբերից ստացված տեղեկությունները, պարզել է, որ 11 ավիահարվածների արդյունքում զոհվել է 300 խաղաղ բնակիչ, այնինչ կոալիցիան ընդունել է միայն մեկի մահը:


© armedia.am