Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ակտիվացել է, այդ ուղղությամբ լուրջ ջանքեր է գործադրում Ռուսաստանը: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը, փոխանցում է РИА Новости-ն:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ դիվանագիտական ակտիվություն է նկատվում», - նշել է Զալբերը:
Վերջինս նախօրեին հանդիպել է Ադրբեջանի ղեկավարության հետ: Նրա խոսքերով՝ քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը: